«Արթուր Աբրահամի արարքը ապտակ է ժողովրդի դեմքին և անարգանք Հայաստանի հասցեին»․ Հայկ Մարտիրոսյան

Արթուր Աբրահամը շնորհավորական տեսաուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանի 65-ամյակի կապակցությամբ, ինչի վերաբերյալ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արթուր Աբրահամի արարքը քստմնելի է և անթույլատրելի:

Դա փորձ է` նորմալացնելու Քոչարյանի «դրական» կերպարը: Նաև` ապտակ ժողովրդի դեմքին և անարգանք Հայաստանի ու նրա ժողովրդի հասցեին: Ցուցադրական, հանդուգն և անամոթ մի ժեստ, որ անարձագանք չի կարելի թողնել:

Առաջարկում եմ բոլորին գրել իրենց կարծիքն այդ տարեդարձի ուղերձի վերաբերյալ: Անհրաժեշտ է ցույց տալ, որ նման պահվածքը չի հանդուրժվելու: Հասարակական արձագանքը պետք է կոշտ լինի»: