Արարատում դպրոցականների «ռազբորկան» ավարտվել է աշակերտների դանակահարությամբ

Արարատում դպրոցականների «ռազբորկան» ավարտվել է աշակերտների դանակահարությամբ

Արարատի մարզի գյուղերից մեկում դպրոցականների «ռազբորկան» ավարտվել է երկու աշակերտի դանակահարությամբ։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2021թ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11-ի սահմաններում, երբ գյուղի դպրոցի հենց միջանցքում՝ 10-րդ դասարանում սովորող աշակերտներից մեկը պահանջել է իրենից մեկ դասարան ցածր՝ «9 Գ»-ում սովորող տղաներից մեկից՝ չանհանգստացնել իր քրոջը, ապա հայհոյել վերջինիս, ինչին ականատես է եղել նաև «9 Գ» դասարանում սովորող մեկ այլ աշակերտ։

Միջադեպը, սակայն, դպրոցի միջանցքով չի սահմանափակվել. երիտասարդները գնացել են դպրոցի հետնամասի բակ՝ պարզաբանումներ պահանջելով սեռական բնույթի հայհոյանք հնչեցնելու համար։ Այդ ընթացքում երիտասարդներից ավագը գրպանից հանել է սև գույնի բռնակով և շեղբով դանակը և հարվածել երկու տղաների։

դանակահարություն

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում պատանուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով 2-րդ մասի 1-ին հատկանիշներով։ Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։