Արարատում արտակարգ իրավիճակ է (Տեսանյութ)

Արարատում արտակարգ իրավիճակ է (Տեսանյութ)

Hraparak.am-ը գրում է․ Շուրջ մեկ ժամ է, Արարատ քաղաքի մուտքի մոտ ոստիկանական խմբեր են կուտակված՝ ավտոմեքենաներ և ոստիկանության աշխատակիցներ: Նրանք կանգնեցնում են քաղաքացիների ավտոմեքենաները և զննության ենթարկում:

Մեր թղթակցի հարցերին, թե ինչ են փնտրում ոստիկանները քաղաքի մուտքի մոտ՝ օպերացիան իրականացնող աշխատակիցները հրաժարվեցին պատասխանել՝ ասելով, որ շարքային ստուգումներ են:

Նշենք, որ ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ արտասովոր բան չկա, ուժեղացված ծառայություն է:

Մանրամասն՝ Hraparak TV-ի տեսանյութում