Մամուլ

Արարատի մարզում գյուղացիներն այրել են չոր խոտը, որի հետևանքով Mercedes-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի


Արարատի մարզում գյուղացիներն այրել են չոր խոտը, որի հետևանքով Mercedes-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարտի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղացիներից մեկի դաշտում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայում:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ փորձել են պայքարել գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ երածվել է մոխրակույտի:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյան,  ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ ՍտեփանյանՆն ու  բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Լևոն Անտոնյանը:

hrdeh meqena

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում կրակն առաջացել է, երբ քաղաքացիները դաշտում չոր խոտն այրել են, և այն տարածվելով հասել է մինչև կայանված Mercedes-ը, ինչն էլ դարձել է հրդեհի պատճառ:

Ոստիկանությունը պարզում է դաշտի և Mercedes-ի տիրոջ ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել