Արարատի մարզում բախվել են Mercedes Sprinter-ը, Ford Transit-ն ու «06»-ը. կան վիրավորներ

Արարատի մարզում բախվել են Mercedes Sprinter-ը, Ford Transit-ն ու «06»-ը. կան վիրավորներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր, սեպտեմբերի 8-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Երախս ավտոճանապարհի Մասիս քաղաքի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 57-ամյա Վարդան Կիրակոսյանի վարած Ford Transit մակնիշի, 26-ամյա Կարեն Հարությունյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և Արցախի Հանրապետության բնակիչ՝ 54-ամյա Էռնիկ Ավագյանի վարած Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Գրիգորյանը տեղափոխվել է «Էրեբունի», իսկ Վ. Կիրակոսյանը՝ «Մասիս» բժշկական կենտրոններ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկնության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ սասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանությունը ունի տեղեկություններ, որ տեղի է ունեցել ոչ միայն ավտովթար, այլև վրաերթ, և հիվանդանոց տեղափոխվածներից մեկը վրաերթի է ենթարկվել։