Մամուլ

Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա. «Հրապարակ»

Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ է վերադարձել Մոսկվայից, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել: Նա արդեն Ստեփանակերտում է:

Արցախից տեղեկացանք, որ նախագահը հավաքել է իր մերձավոր շրջապատին և ասել, որ իր հրաժարականի թեման առայժմ փակված է` առաջիկայում ընտրություններ չեն լինելու:

Նաև ասել է, որ պետք է պատրաստվել երկարաժամկետ և կոշտ դիմադրության` կրակոցին կրակոցով պատասխանել, դիվերսիայի փորձերը կանխել և դիվերսանտներին ոչնչացնել, վերականգնել Արցախի բնականոն կյանքը, գործարկել այլընտրանքային ճանապարհը և մեծով-փոքրով զինվել` պատրաստվելով առաջիկա պատերազմին:

Ասել է, որ մեր առջև երկու ճանապարհ կա` կա՛մ հեռանալ Արցախից, կա՛մ կռվել, և եթե պետք է, զոհվել` պահպանելով մեր անկախությունը: Իսկ Ադրբեջանին ինտեգրվելու տարբերակը բացառված է»:

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի համարում:

Կիսվել նյութով