Արամ mp3-ը` իր և Իվետա Մուկուչյանի միջև տեղի ունեցած վիճաբանության մասին

Կիսվիր ընկերներիդ հետ

Այսօր մամուլում լուր տարածվեց, որ Իվետա Մուկուչյանը և Արամ mp3-ը վիճել են «Մերգերյան կարպետ»-ի հիմնադրման տարեդարձին։ Արտիստների միջև լեզվակռիվ է եղել, որի արդյունքում Իվետան հայհոյել է Արամին, վերջինս էլ փորձել է շշով հարվածել Իվետային։ Այժմ նախագծի հովանավորները փակուղու առջև են կանգնել, քանի որ Արամն ասում է, որ նա նկարահանման հրապարակ ոտք չի դնի, եթե Իվետան այնտեղ լինի և հակառակը։

Loading...

BlogNews.am կապ հաստատեց Արամի հետ։ Վերջինս նախ ծիծաղեց տեղեկությունը լսելով, որից հետո պատասխանեց. «Միանշանակ, այս լուրը չի համապատասխանում իրականությանը։ Սա պարզապես ապատեղեկատվություն է: Ինչ որ ասել են, գրել են, ես, միանշանակ, հերքում եմ»:

Աղբյուրը` BlogNews.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...