Մամուլ

Ավտովթարից հիվանդանոցում մահացել է 20-ամյա Դավիթ Մկրտչյանը

Ավտովթարից հիվանդանոցում մահացել է 20-ամյա Դավիթ Մկրտչյանը

Մարտի 22-ին, ժամը 16.15-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար էին բախվել «Մերսեդես» և «Հովո» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդեսի» 20-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ոստիկանությունից Bavnews.am-ին հայտնում են, որ ապրիլի 5-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Մերսեդեսի» 20-ամյա վարորդ Դավիթ Մկրտչյանը մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Կիսվել նյութով