Մամուլ

Ավտոշուկայի մոտ բախվել են 58 համարի ավտոբուսը, Hyundai-ն, Volkswagen-ը, Kia-ն, Nissan-ն ու 07-ը. կա 4 վիրավոր

Ավտոշուկայի մոտ բախվել են 58 համարի ավտոբուսը, Hyundai-ն, Volkswagen-ը, Kia-ն, Nissan-ն ու 07-ը. կա 4 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:50-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի ավտոշուկայի գլխավար մուտքի դիմաց, բախվել են Zhongtong մակնիշի ավտոբուսը, Hyundai Sonata, Volkswagen Passat, Kia Optima, Nissan Fuga և Vaz 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

shxtayakan avtovtar

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ավտոշուկայի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վերջիններս վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված, իսկ ավտոբուսը սպասարկում է թիվ 58 համարի երթուղին, որի ուղղությունը Էրեբունի զանգվածից միչև Ավան Առինջ է:

Կիսվել նյութով