Ավիավթարի հետևանքով զոհվել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարությունը

Ավիավթարի հետևանքով զոհվել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարությունը

Բրովարիում ավիավթարի հետևանքով զոհվել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարությունը՝ նախարարը, նախարարի առաջին տեղակալը եւ պետքարտուղարը։

Առայժմ հայտնի է 16 զոհի մասին, այդ թվում՝ 2 երեխա։ Եվս 22 տուժած գտնվում է հիվանդանոցում, նրանցից 10-ը երեխաներ են։

«Այսօր՝ հունվարի 18-ի առավոտյան, Բրովարիում վթարի է ենթարկվել Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության ուղղաթիռը: Ավիավթարի հետևանքով զոհվել է ՆԳՆ-ի ղեկավարությունը՝ նախարարը (խմբ.- Դենիս Մոնաստիրսկի), նախարարի առաջին տեղակալը (խմբ.- Եվգենի Ենին) և պետքարտուղարը ( Յուրի Լուբկովիչ)», — հայտնել է Ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն:

Կլիմենկոն հայտնել է 16 զոհվածի մասին, որոնցից 2-ը երեխաներ են։

«Հիվանդանոց են տեղափոխվել 22 տուժածներ, որոնցից 10-ը երեխաներ են: Տեղում աշխատում են բոլոր պրոֆիլային և մասնագիտացված ծառայությունները: Շարունակվում Է դեպքի վայրի զննումը», — հավելել է ոստիկանության ղեկավարը։