Ավելի քան 1300 ձերբակալվածներ․ ինչպես են ոստիկանները Մոսկվայում ծեծի ենթարկում ցուցարարներին․ Տեսանյութ

Ավելի քան 1300 ձերբակալվածներ․ ինչպես են ոստիկանները Մոսկվայում ծեծի ենթարկում ցուցարարներին։

Նախօրեին ձերբակալված ընդդիմադիր թեկնածուներից՝ Ալեքսեյ Նավալնիի, Դմիտրի Գուդկովի, Լյուբով Սոբոլի ձերբակալումներից հետո Մոսկվայում ցույցերը չեն դադարում։

Ցուցարարները պահանջում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Սոբյանինի հրաժարականները, վանկարկում են՝ Ռուսաստանը պետք է ազատ լինի։

Կադրերն արվել են Մոսկվայի Տվերսկայա փողոցում տեղի ունեցող ցույցերից։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մի քանի օր շարունակ կոչ էր անում դուրս չգալ ապօրինի հավաքին։ Կադրերում երևում է, ինչպես են ոստիկանները ծեծի ենթարկում ցուցարարներին։