«Ավելի լավ է աղքատ լինել, բայց առողջ». Սյուզաննա Սիմոնյան

«Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավելի լավ է աղքատ լինել, բայց առողջ»:

Միայն այս փաստը, որը ցույց է տալիս Հայաստանում քաղցկեղի տարածման և քաղցկեղից մահացության աստիճանը, պետք է թույլ չտա հանք բացել: Մեր առողջ գենոֆոնդը պետք է լինի մեր հարստությունը:

Նրանք, ովքեր նպաստելու են Ամուլսարի հանք դառնալուն, սպանելու են գենոֆոնդը, սպանելու են հայ ժողովրդի ապագան, սպանելու են հայի Հայաստանում ապրելու հնարավորությունը: Ուստի Ամուլսարը որպես հանք շահագործելը պետք է մերժվի առանց նախապայմանների»: