«Ասում եմ, որ թոռնիկ է ունենալու». ինչպես է Հրաչ Մուրադյանը մայրիկին հայտնել, որ երեխայի է սպասում (Տեսանյութ)

«Ասում եմ, որ թոռնիկ է ունենալու». ինչպես է Հրաչ Մուրադյանը մայրիկին հայտնել, որ երեխայի է սպասում (Տեսանյութ)

Հաղորդավար Հրաչ Մուրադյանը, որն օրերս հայտնել էր ընտանիքում սպասվող համալրման մասին, ընտանեկան նոր հրապարակում է արել։

Հաղորդավարն Ինստագրամյան էջում հոլովակ է հրապարակել, որում ցույց է տվել, թե ինչպես է մայրիկին հայտնել ուրախալի լուրը։ Հրաչ Մուրադյանը նրան գեղեցիկ փաթեթավորմամբ տուփ է նվիրել, որը բացելով էլ նա տեղեկացել է լուրի մասին։

«Մամային ասում եմ, որ թոռնիկ է ունենալու»,- հոլովակը մակագրել է հաղորդավարը։

Ի դեպ, տեսանյութից պարզ է դառնում, որ հաղորդավարն ընտանիքում համալրման մասին հայտնել է դեռ ամանորին․ կադրերում կարելի է տեսնել զարդարված եղեւնին։

Տեսանյութը ստորև