«Առաջին ծնունդդ առանց քո ֆիզիկական ներկայության»

«Առաջին ծնունդդ առանց քո ֆիզիկական ներկայության»

Արմինե Դովլաթբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առաջին ծնունդդ առանց քո ֆիզիկական ներկայության Արեն Մալաքյանս։

Տեսանյութի սկզբում ասմունքում է Հերոս Արենը` իրեն բանակ ճանապարհելու օրը…..

Ծնողասեր, հայրենասեր, ընկերասեր, եղբայրասեր……

Արենները ապրում են վերևում, հետևում մեզ, մեր ամեն մի քայլին…

Կյանքը շարունակվում է, ՆԱ ուզում է որ շարունակվի.. Նա կուզեր, որ մենք շարունակեինք ապրել….

Արենը ապրում է հիմա վերևում, հետևում մեզ, լսում, տեսնում, նույնիսկ ավելի շատ, քան առաջ. չէ՞ որ երկինքը սահմաններ չունի։…..

Ես ուզում եմ հավատալ, որ այսպես է, ինձ պետք է, որ այսպես լինի…»։