Առաջին աշխատավարձս իմ արվեստի դպրոցում եմ վաստակել, 19 տարեկան էի, երբ ստացա 60.000 դրամ․ Անիտա Ավետիսյան

Առաջին աշխատավարձս իմ արվեստի դպրոցում եմ վաստակել, 19 տարեկան էի, երբ ստացա 60.000 դրամ․ Անիտա Ավետիսյան

Tert.am Life-ը գրում է․ Սարի աղջիկ հեռուստասերիալից լսարանին հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի Անիտա Ավետիսյանի համար նկարահանվելն առաջին աշխատանքը չի եղել:

Tert.am Life-ի հետ զրույցում Անիտան պատմել է առաջին աշխատանքի և աշխատավարձի, ծնողների ֆինանսական աջակցության, հայրիկի գնած մեքենայի և հայտնիություն ձեռք բերելուց հետո չփոխվելու մասին:

Անիտայի խոսքով՝ մինչև «Սարի աղջիկ» հեռուստասերիալը կարողանում էի վաստակել իր սեփական գումարը, քանի որ արվեստի դպրոց ունի:

«Դպրոցում երեխաները սովորում են նկարչություն, պար, երգ: Իմ առաջին աշխատավարձը հենց իմ արվեստի դպրոցում եմ վաստակել, 19 տարեկան էի, երբ ստացա 60.000 դրամ, հիմա նույնիսկ չեմ հիշում, թե ինչպես եմ ծախսել այդ գումարը:

Երբ ինքդ ես գումար վաստակում, կլինի դա 10 դրամ, թե 60.000, քեզ գնահատված ես զգում, մեծ ուրախություն է: «Սարի աղջիկ» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո սկսեցի ավելի շատ գումար վաստակել, բայց այդ առումով ներքին փոփոխություններ չունեմ, ուղղակի հասունացել եմ աշխատանքային փորձի առումով»,- ասաց նա:

Երիտասարդ դերասանուհին ընդգծեց՝ դեռ փոքրուց ցանկացել է աշխատել: «6 տարեկան էի, երբ գնում էի ծնողներիս աշխատավայր, փորձում ինչ-որ բան անել:

Աշխատանքը դեպի կայացում տանող ճանապարհ է, աշխատելով քեզ ինքնավստահ ես զգում, կարողանում ես ինչ-որ բան անել քույրիկիդ, դիմացինիդ կամ քեզ համար, ապացուցում ես ինքդ քեզ, որ ունակ ես անել տվյալ քայլը, իսկ երբ չես աշխատում, ձեռքերդ կապված են,- ասաց նա և հավելեց՝ աշխատավարձը ծախսում է գնումների վրա,- Կոնկրետ ինչ-որ բան նշել չեմ կարող, գնումներ եմ անում, բայց դրանք թանկ չեն լինում: Թանկ գնումները ծնողներս են անում՝ կախված նրանից, թե ես երբ եմ ցանկանում: Ինչ ցանկանում եմ, ծնողներս նվիրում են»:

Անիտան նկատեց, որ թեև ինքնուրույն է գումար վաստակում, բոլոր ծախսերն ինքնուրույն չի հոգում: «Ծնողներս շատ են օգնում, հայրիկս օգնում է տեսահոլովակներ նկարահանել, ամեն հարցում ֆինանսապես օգնում է ինձ: 19 տարեկանից մեքենա եմ վարում, որը հայրս է նվիրել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում