Առաջարկում եմ, որ պարոն Աշոտյանը հատ-հատ հրապարակի դեպքերը․ Նիկոլ Փաշինյան

«Երեկ ԱԺ-ում Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, միջադեպեր են եղել, չեն հաստատվում:

Առաջարկում եմ, որ պարոն Աշոտյանը հատ-հատ հրապարակի դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա»,- իր ֆեյսբուքյան էջում գրառել է Նիկոլ Փաշինյան։