Աջափնյակ մետրոյի կայարանը կառուցելու հարցի լուծման հասանելի և պետբյուջեյից ծախսեր չպահանջվող տարբերակ է առաջարկել Վարագ Ադամյանը

Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Վարագ Ադամյանի՝ վարչապետին ուղղված նամակը, կոչ անելով Նոր Հայաստանի կառավարությանը, ականջի ետև չգցել այս և նմանատիպ շատ այլ մոխրազերծ արված արժեքավոր գաղափարներ։

Ստորև ներկայացնում ենք Անահիտ Բախշյանի գրառումը․

«Նոր Հայաստանի հարգելի կառավարություն, մեր քաղաքացիական հասարակության տարբեր անդամների հոգում, գլուխներում ու մտքերում անհուսությունից այնքան օգտակար գաղափարներ են ծածկվել մոխրով, որոնք այսօր ԵԼՔԵՐ են փնտրում մոխրից դուրս գալու և իհարկե դիմում են Նոր Հայաստանի կառավարությանը՝ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ:
Ահա նման մի գաղափար էլ Վարագ Ադամյանն է մոխրազերծել ու նամակով արդեն դիմել է աշխատակազմի ղեկավար Հովիկ Աղաջանյանին, դեռ ոչ մի պատասխան չունի:

Կարծում եմ այսպիսի շատ-շատ մոխրազերծված գաղափարներ եք ստանում, որոնց մեջ հաստատ կլինեն շատ թանկարժեք գաղափարներ, ինչպիսին, իմ համեստ կարծիքով, այս մեկն է: Ես չգիտեմ ո՞վ է մեր կառավարության տեխնոկրատ մասնագետը, բայց միանում եմ Վարագ Ադամյանի խնդրանքին ու առաջարկում այս գաղափարն ականջի ետև չգցել,որովհետև դրա հեղինակը պատահական մարդ չէ, այլ որոտի քաջ գիտակ, որոնց արդեն մոմով պիտի ման գանք: Ես էլ հրապարակայնորեն եմ ներկայացնում Վարագ Ադամյանի ՀՀ վարչապետին ուղղված նամակն այն ակնկալիքով, որ այն կարժանանա կառավարության ուշադրությանը:

«Հագելի՛ պարոն վարչապետ
Տեղյակ լինելով Ձեր այն ցանկությանը, որ անհարժեշտ է կառուցել Աջափնյակ մետրոյի կայարանը, փորձել եմ գտնել այդ հարցի լուծման հասանելի և պետբյուջեյից ծախսեր չպահանջվող տարբերակ:
Հակիրճ ձևով ներկայանում եմ մետրոյի կայարանի կառուցման տարբերակներից մեկը:
Ձորի աջ ափից մինչև Հալաբյան փողոց բաց եղանակով կարելի է կառուցել 5 կամ 6 հարկանի շինություն, որից ամենաներքևի՝ -3 համարվող 120-150մ երկարությամբ և 20մ լայնությամբ հարկը կծառայի որպես մետրոյի կայարան:
Դրանից վերև տարածքը կարելի է ընդլայնել՝ ունենալով մեկ հարկ ընդհանուր օգտագործման տարածք՝ ավտոկայանատեղի, իսկ մնացած հարկերը կարող են ծառայել որպես առևտրային տարածքներ (սուպերմարկետ), քանի որ կլինեն մեծ քանակով ներդրում կատարողներ:

Կառույցը կիրականացվի ներդնողների ֆինանսական միջոցներով՝ մետրոյի մաս կազմող հատվածը քաղաքին անհատույց տրամադրելու պայմանով:Ինչ վերաբերվում է կիրճի անցմանը, առաջարկում եմ ոչ ավանդական ձևով կառուցել շինություններ և հարթակներ, որոնց վրայով կամ միջով կերթևեկեն գնացքները: Իսկ կառույցները և հարթակները կօգտագործվեն որպես ժամանցի կենտրոններ կամ օֆիսային տարածքներ, որոնց մուտքը կլինի վերին հետիոտնային հարթակից և կիրճից: Կարծում եմ՝ այս պահը նույնպես կհետաքրքրի ներդրողներին:
Անսահմանափակ հարգանքով՝

Վահագ Ադամյան

Ավարտել եմ Երևանի Ռդիոէլեկտրոկապը և Դոնի Ռոստովի երկաթուղային ինստիտուտի շինարարական ֆակուլտետը: 1986-2001 թվականները աշխատել եմ Երևանի մետրոպոլիտենում՝ բանվորից մինչև տնօրենի տեղակալ: Զբաղվել եմ տեխնիկական և շահագործման խնդիրներով և գիտեմ մետրոյի կառուցվածքը՝ իր ամենփոքր մանրունքներով:

Այնուհետև աշխատել եմ բազմաբնակարանային շինարարական ոլորտում՝ որպես գլխավոր ինժեներ:»

Հասցե՝ 0065, Երևան, Տիչինայի 1-ին նրբացք, տուն 16/1

Հեռախոս՝ 091-47-42-14

Էլ. փոստ advahag@mail.ru

19.06.2018թ.»։