Ապրիլյանի հերոս Հովսեփ Մայիլյանն այսօր կդառնար 42 տարեկան

Ապրիլյանի հերոս Հովսեփ Մայիլյանն այսօր կդառնար 42 տարեկան

Այսօր ապրիլյանի հերոս, մայոր Հովսեփ Մայիլյանի ծննդյան օրն է. նա կդառնար 42 տարեկան։

Հովսեփը զոհվեց ապրիլի 2-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ՝ հակառակորդի կողմից արձակված ականանետի ականի պայթյունից, երբ հրետակոծության պայմաններում փորձել է տանկը նախապատրաստել և բերել մարտական վիճակի։

Հովսեփ Մայիլյանը Արցախի Հադրութ քաղաքից էր, ամուսնացած էր, ունի անչափահաս երեք երեխաներ՝ 15-ամյա Հարութը, 11-ամյա Մարինեն ու 2 տարեկան Հայկը:

Հովսեփը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով: