Մամուլ

Ապրիլի 1-ից կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Ապրիլի 1-ից կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

2024 թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Նախագիծն այսօր ընդունվեց կառավարության նիստում։ 

Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 4,799 քաղաքացի, որոնցից 4,353-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 144-ը` ավագ ենթասպայական կազմի, 302-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով։ 

Վարժական հավաքների նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտու­թյուն ունեցող պահեստազորայիններով, ինչպես նաև պահեստա­զո­րում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստ­վա­­ծության որակի բարձրա­ցումը՝ պահեստազորում կուտակելով համա­պատասխան զին­վորական հաշվառման մասնագիտու­թյուն ունեցող պահես­տազորայիններ:

Կիսվել նյութով