ԱՊՀ երկրների ղեկավարները, Ալիևից եւ Տոկաևից բացի, Պուտինի հետ հանդիպմանը ժամանել են Aurus-ներով

ԱՊՀ երկրների ղեկավարները, Ալիեւից եւ Տոկաեւից  բացի, Պուտինի հետ հանդիպմանը ժամանել են Aurus-ներով,գրում է ՌԻԱ Նովոստին։

Հանդիպման վայրը Կոնստանտինովսկու պալատն է։ Առաջինը ժամանել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, ով նախընտրել է Mercedes մեքենան։

Նրան հաջորդել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը եւ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը՝ բոլորը Aurus-ով։

Նրանց օրինակին հետեւել են Տաջիկստանի ղեկավարներ Էմոմալի Ռահմոնը եւ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Maybach է ընտրել։