Աշոտիկիդ արյունը մեր երեխեքի արյունից կարմի՞ր է. անհետ կորածի հարազատը՝ Փաշինյանին (Տեսանյութ)

Աշոտիկիդ արյունը մեր երեխեքի արյունից կարմի՞ր է. անհետ կորածի հարազատը՝ Փաշինյանին (Տեսանյութ)

Այս մասին Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածի մայրը՝ Անահիտ Ադոյանը։

«Մենք պահանջում ենք, որ գերիների ցուցակները շուտ հաստատեն, մենք իմանանք, թե ովքեր են գերեվարված։ Ինչքա՞ն էսպես հուսալքված սպասենք։

Դուք տեսնո՞ւմ եք, որ վարչապետն ինչ-որ բան անում է։ Երկու անգամ իր հետ հանդիպում ենք ունեցել, ինչ-որ հարցի լուծում ստացե՞լ ենք, իհարկե՝ ոչ։ Անգամ էն 8 կետից բաղկացած ստորագրության մեջ կետ կար, որ պետք է անդրադառնան գերիների հարցին, բայց էդ հարցը չեղավ։

Այսօր մենք մեր թշնամուն պիտի ծնկաչոք խնդրենք, որ մեր երեխաներին տան։ Մենք չունենք ղեկավարություն, ունե՞նք, եթե ունենք, թող հարցին լուծում տան, գնան թուրքին խնդրեն, որ մեր երեխեքին տան, մեզ հարցրեցին, որ մեր երեխաներին տարան թուրքին տվեցին,- ասաց Անահիտ Ադոյանը։

Արսեն Ղուկասյանը նկատեց, թե տվյալներ կա՞ն, որ ինչ-որ պետական չինովնիկի երեխա անհետ կորել է, ներկա անհետ կորածի հարազատները միաբերան ասացին՝ ոչ։

«Իսկ մենք տվյալ ունենք, իհարկե, ես չեմ կարող դրա հավաստիության մասին 100 %-ով ասել, բայց կարող եմ ասել, որ պարոն վարչապետը մարդկանց ուղարկել է, նույնիսկ իմացել է, որ այդ մարդիկ կարող են հետ չգալ, ու շատերը հետ չեն եկել, որ իր Աշոտիկին բերի, ինչի Աշոտիկիդ արյունը մեր երեխեքի արյունից կարմի՞ր է, ինչի՞, եթե էդպես ուղարկող էին, գործողություններ կատարող էին, ես էլ եմ պահանջում թող գնային այդ մարդկանց բերեին, բայց ոչ թե գնային զոհվեին։

Ես ասում եմ մի լավ ռազվետչիկ մտներ անտառ էն 30 երեխուն կհաներ, բայց երեւի իրենց պետք չէր։ Մենք ռազվետչիկին գտել էինք, բայց չեն թողել, որ գնա»,– ասաց նա։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում