Աշխարհի տարբեր երկրների առաջնորդների մեքենաների արժեքներն են․ Գևորգ Թամամյան

Աշխարհի տարբեր երկրների առաջնորդների մեքենաների արժեքներն են․ Գևորգ Թամամյան

«5165» շարժման համահիմնադիր, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչու եմ էս մեքենայի հարցին շատ անդրադառնում? Որովհետև նմանատիպ օրակարգով են էս մեր “չնաշխարհիկ” իշխանությունները հաստատվել ու իրենց ողջ հռետորաբանությունը կառուցված է նրա վրա, թե իրենք ինչպես են տաժանակիր, փուշ ու տատասկի միջով հարթ ուղի բացում ժողովրդի համար։

Ու հենց դրա համար էլ, մասնավորապես, փուշ ու տատասկի միջով անվտանգ անցնելու համար էլ գնում են 200 հազար դոլարանոց մեքենա։ Ամեն ինչ տրամաբանական է! Իսկ այստեղ աշխարհի տարբեր երկրների առաջնորդների մեքենաների արժեքներն են։

Ու քանի որ Ալենի մեքենայով արդեն գերազանցել ենք Մինսկի խմբի 2 համանախագահ երկրների առաջնորդների մեքենաներին (Ֆրանսիային եւ Ռուսաստանին), առաջարկում եմ դրա վրա չկանգնել եւ գերազանցել նաեւ 3րդին` ԱՄՆ-ին ու ՆՓ-ի համար գնել 1.5 միլիոնից ոչ պակաս արժեցող մեքենա։

Այո, թող իմանան իրենց տեղը! Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում!Հ.Գ. Ասում են, դե բա անվտանգություն ա, բան ա…

Հյուսիսային Կորեայի նախագահն, իր չորս անգամ ավելի էժան մեքենայից բարեւներ էր հղում»։