Աշխարհի ամենատգեղ կնոջ աճյունը 150 տարի անց տեղափոխվել է հայրենիք (ֆոտո)

Աշխարհի ամենատգեղ կնոջ աճյունը 150 տարի անց տեղափոխվել է հայրենիք

Կինը, որին կոչել են «աշխարհի ամենատգեղ» կին՝ հազվագյուտ հիվանդության պատճառով, որի հետևանքով նրա ամբողջ մարմինը պատվել է մազածածկույթով, մահից 153 տարի անց վերջապես «վերադարձել է» Մեքսիկա` հուղարկավորվելու համար, հաղորդում է Fepost-ը:

Ջուլիա Պաստրանայի մահից հետո նրա մամինը ցուցադրվել է ամբողջ աշխարհում: Նրա աճյունը վերջին հանգրվանն էր գտել Օսլոյի գիտահետազոտական ինստիտուտում: Իմանալով աճյունի գտնվելու վայրի մասին` նկարչուհի Լաուրա Անդերսոն Բարբատան ծավալել է քարոզարշավ` հանգուցյալին Մեքսիկա վերադարձնելու համար:

Ջուլիա Պաստրանան ծնվել է 1834 թ.՝ Մեքսիկայում, և ունեցել է հիպերտրիխոզ, որի հետևանքով նրա ամբողջ մարմինը պատված է եղել մազածածկույթով: Նա նաև ունեցել է լնդերի հիվանդություն, որի հետևանքով նրա լնդերը և շրթունքները ևս ձևափոխվել են: 1854 թ. նրան գնել է մեքսիկական կրկեսի ադմինիստրատորը, որից հետո նրան սկսել են ցույց տալ ԱՄՆ-ում և Կանադայում: Ավելի ուշ նա Նյու Յորքում ամուսնացել է Թեոդոր Լենտայի հետ, ով այնուհետև դարձել է նրա մենեջերը:

Պատմական փաստաթղթերում նշվում է, որ Պաստրանան սիրել է երաժշտություն, զբավել է պարով օտար լեզուների ուսուցմամբ և մեծ առատաձեռնություն է ցուցաբերել բարեգործական հիմնադրամների հանդեպ:

1859 թ. նա հղիացել է, երեխան ժառանգել է նրա հիվանդությունը և մահացել ծնվելուց 35 ժամ հետո: Պաստրանան մահացել է ծննդաբերությունից հինգ օր հետո՝ 26 տարեկան հասակում:

գեշ կին