Աշխատավարձի բարձրացումը վերաբերվում է միայն ավագ դպրոցներին․ Ինչ է սպասվում մյուսներին՝ պարզաբանում է Հարությունյանը

Աշխատավարձի բարձրացումը վերաբերվում է միայն ավագ դպրոցներին։ Ի՞նչ է սպասվում մյուսներին։ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանն անդրադարձել է ուսուցիչների աշխատավարձի սպասվելիք բարձրացմանը։

Նա նշել է, որ թեև հայտարարվում է, որ հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը բարձրացվելու են, բայց ԿԳՆ ենթակայության տակ են միայն ավագ դպրոցները, իսկ հիմնականները մարզպետարանների ենթակայության տակ են, և ֆինանսավորումն իրականացվում է աշակերտների թվի համամասնությամբ։

Թանդիլյանը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին հարցրել է՝ ի՞նչ մեխանիզմ են աշխատեցնելու, որ բոլորի աշխատավարձերը բարձրանան, եթե մոտ 38 հազար ուսուցիչ կա հանրակրթական դպրոցներում։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջիկայում ներդրվելու է նոր մեխանիզմ, որով սահմանվելու է ուսուցիչների աշխատավարձերի նվազագույն շեմ, հաշվի կառնվեն նաև դասարանների քանակը և այլ պարամետրեր։

Հարությունյանը խոստացավ, որ արդեն սեպտեմբերից այդ բարձրացումները լինելու են։