Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը. Mediaport

Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը

Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել մի հատված հատուկ ծառայությունների գաղտնի զեկույցից, որը կազմվել է Աննա Հակոբյանի մոսկովյան երեկվա հանդիպումների ավարտին:

Հատուկ ծառայության տրամադրության տակ է հայտնվել փաստաթղթի մի հատված, որը երեկ «Царская охота» ռեստորանում Նիկոլ Փաշինանի կնոջն է փոխանցել ադրբեջանական դիվանագիտական պետհամարանիշով ժամանած կինը, որի ինքնությունը պարզել դեռ չի հաջողվել:

Փաստաթղթում երևում է, որ Աննա Հակոբյանին է փոխանցվել Ալիևների ընտանիքին պատկանող՝ ավելի կոնկրետ Լեյլա Ալիևայի անունով գանցված անշարժ գույքի սեփականության փաթեթ և կից փաստաթղթեր՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում:

Ավելի վաղ Mediaport-ը հայտնել էր, որ Աննա Հակոբյանը Մոսկվայում գաղտնի հանդիպել է մի կնոջ հետ, որը եղել է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ՝ ադրբեջանական դիվանագիտական պետհամարանիշով մեքենայով:

Հանդիպումը տեղի է ունեցել Ռուբլյովո-Ուսպենսկոյե մայրուղու վրա գտնվող «Царская охота» ռեստորանում: