Աննա Հակոբյանը, գլուխը կախ թողել է Լոս Անջելեսի օդանավակայանը և դուրս եկել՝ չնկատելով այնտեղ կանգնած հայերին (Տեսանյութ)

Աննա Հակոբյանը, գլուխը կախ թողել է Լոս Անջելեսի օդանավակայանը և դուրս եկել՝ չնկատելով այնտեղ կանգնած հայերին (Տեսանյութ)

Աննա Հակոբյանը մոտ 9 ժամ առաջ իր թիկնապահների հետ միասին ժամանել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայան: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ամերիկաբնակ Ռոբերտ Մարկարյանը, ով ավելի վաղ «Դավաճան» գրությամբ պաստառով դիմավորել է, իր խոսքով, գերագույն գլխավոր դավաճանի կնոջը:

«Ինչպես տեսաք, գլխիկոր, գլուխն առանց բարձրացնելու, նույնիսկ այնտեղ կանգնած մյուս հայերին չնայեց, գլուխը կախ, ամոթից, թողեց օդանավակայանն ու դուրս եկավ: Ես կատարեցի իմ պարտքը, այն, ինչ կարող էի անել, արեցի: Կարծում եմ, որ այս գիշեր կարող եմ ավելի հանգիստ քնել»,-ասել է նա:

Նա ընդգծել է, որ միայն ֆեյսբուքում ստատուսներ գրելով հնարավոր չէ պայքարել, անգամ միայնակ ակցիա անելով պետք է հասկացնել, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս որևէ տեղ ժամանելիս, կան մարդիկ, ովքեր իրենց սպասում են նման պաստառներով ու իրենց մասին նման կարծիք ունեն:

Թե ինչու է Նիկոլ Փաշինյանի կինը մեկնել Միացյալ Նահանգներ, հայտնի չէ:

Տեսանյութը ստորև