Աննա Հակոբյանը` Ալեսանդրո Սաֆինայի համերգին (ֆոտո)
Աննա Հակոբյանը` Ալեսանդրո Սաֆինայի համերգին (ֆոտո)
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը փետրվարի 15-ին ներկա է գտնվել օպերային և էստրադային երգիչ Ալեսանդրո Սաֆինայի համերգին։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի տիկնոջ պաշտոնական կայքը:
Իտալացի երգչի համերգը տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր` Նիկոլա Սիմոնի: Համերգից առաջ հյուրերը ունկնդրեցին սիրված ջազ դաշնակահար Վահագն Հայրապետյանին` իր ջազ Տրիոյի հետ:
![anna hakobyan hamerg 2](https://bavnews.am/wp-content/uploads/2022/02/anna-hakobyan-hamerg-2.jpg)
Ալեսանդրո Սաֆինան ճանաչվել է աշխարհի փոփ-օպերային թատրոնի երեք տենորներից մեկը, Սաֆինան դասվել է նաև աշխարհի ամենահայտնի տենորների շարքին:
![alesandro safina](https://bavnews.am/wp-content/uploads/2022/02/alesandro-safina.jpg)