«Անհասցե ծնվածներից» Թամարա Գևորգյանը՝ մասնագիտության և սպասվող սթենդ-ափի մասին

Կիսվիր ընկերներիդ հետ

«Անհասցե ծնվածներից» Թամարա Գևորգյանը՝ մասնագիտության և սպասվող սթենդ-ափի մասին

Վերջին երկու ամսում, երբ բոլորը կարանտինի մեջ էին, «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի դերասանուհի Թամարա Գևորգյանի կյանքում առանձնակի փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ այս ընթացքը փորձել է լցնել մասնագիտական գործերով:

«Սկզբնական շրջանում նստակյացությունն անսովոր էր և դեպրեսիա առաջացրեց, հետո ընտելացա,- ասաց նա ու հավելեց, որ տանը շատ ժամանակ անցկացնելու այս շրջանում պետք է չընկճվել ու հստակ հիշել, որ այս ամենը ժամանակավոր է,- Այս ընթացքում կարելի է  անել այն ամենը, ինչ միշտ ցանկացել ենք, բայց չենք կարողացել անել խիտ գրաֆիկի պատճառով:

Թամարա Գևորգյան

Այս ընթացքում ես փորձել եմ մասնագիտական քայլեր անել՝ դիտել այն ֆիլմերն ու շոուները, որոնք նախկինում ցանկանում էի դիտել, բայց ժամանակի սղության պատաճառով չէի կարողանում»:

Տանը լինելու ժամանակ անդադար ուտելու ցանկության մասին դերասանուհին նախընտրեց լռել, բայց խոստովանեց, որ խոհանոցում միայն որպես «այցելու» է լինում: Թամարան նկատեց, որ իրեն անգամ կարանտինը չի օգնել կապ ստեղծել խոհանոցի հետ:

Փոխարենը դերասանուհին աշխատել է նոր սթենդ-ափի սցենարի վրա, որի շրջանակում համագործակցել է շոումեն Վաչե Թովմասյանի հետ: Թամարան հայտնեց, որ կարանտինի պատճառով իր ներկայացումը հետաձգվել է, սակայն հույս հայտնեց, որ հետագայում կխաղա այն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում