Անակնկալ ամուսնության առաջարկություն Դրամատիկական թատրոնի բեմում

Անակնկալ ամուսնության առաջարկություն Դրամատիկական թատրոնի բեմում

BRAVO.am-ը գրում է․ Դրամատիկական թատրոնում սովորականի պես ընթանում էր հերթական ներկայացումը, որի ավարտը, սակայն, չափազանց տարբերվեց. դերասան Նիկոլայ Ավետիսյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին:

Հետնաբեմից հնչող ձայնը նախ բեմ հրավիրեց դերասանի ընկերուհուն՝ Կարինա Տերտերյանին: Նա զարմացած բեմ բարձրացավ, որտեղ էլ Նիկոլայն ամուսնության առաջարկություն արեց: Դրական պատասխան հնչելուց հետո դերասանախումբը շնորհավորեց նրանց:

«Գիտակից կյանքս սկսել եմ Դրամատիկական թատրոնում եւ իմ կյանքի բոլոր կարեւոր իրադարձությունները տեղի են ունեցել հենց այս բեմում: Ցանկացա, որ կյանքիս ամենակարեւոր քայլը նույնպես բեմից լինի:

Այստեղ են ամենահարազատ մարդիկ՝ այն ընկերները, որոնց հետ միշտ կիսել եմ ուրախություններս, հանդիսատեսը, որի առաջ կարծես մեծացել եմ: Շնորհակալ եմ բոլորին՝ ԵԴԹ գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի գլխավորությամբ»,- մեզ հետ զրույցում նշել է Նիկոլայը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում