«Այ սա նվեր էր ծննդյան օրով․ Պարոն նախարար, շնորհավոր Ձեր ծննդյան օրը»․ Արծրուն Հովհաննիսյան

«Այ սա երազանք էր, այ սա նվեր էր ծննդյան օրվա կապակցությամբ։ Պարոն նախարար շնորհավոր Ձեր ծննդյան օրը»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ ձեռք ենք բերել հակաօդային պաշտպանության «Օսա ԱԿ» համալիրների խոշոր խմբաքանակ, որը անխոցելի կդարձի մեր օդային սահմանները։

Հիշեցնենք՝ այսօր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ծննդյան օրն է։ Նա դարձավ 52 տարեկան։