Այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարի վիրահատությունը հաջող է անցել

Այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարի վիրահատությունը հաջող է անցել: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարին այսօր կատարվել է վիրահատական միջամտություն, որը հաջող է անցել։

Այժմ նա գտնվում է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ստանում է անհրաժեշտ հետվիրահատական բուժումը։

Տուժածի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: