Այս տարի կրկնակի հույզերով էի սպասում ծննդյանս օրվան․ Լուսինե Թովմասյան․ Ֆոտո

Այս տարի կրկնակի հույզերով էի սպասում ծննդյանս օրվան։ «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն այսօր դառնում է 33 տարեկան:

Լուսինեն Ինստագրամում լուսանկար է հրապարակել և մակագրել․ «Միշտ շատ եմ սիրել և սպասել ծննդյանս օրվան: Այս տարի կրկնակի հույզերով էի սպասում:

Տարիքի հետ սկսում ես հասկանալ և գնահատել ցանկացած օրը յուրովի և մտերիմ մարդկանցով շրջապատված ամեն ակնթարթ ավելի խորն ես ընկալում և վայելում: Դե ինչ, բարով ես եկել 33, ես քեզ սպասել եմ շատ սիրով և վստահ եմ՝ լավագույններիցս ես լինելու»:

Նշենք, որ լուսինեն այժմ ԱՄՆ-ում է, որտեղ նրա որդին լույս աշխարհ կգա: