Այս պահին ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն է իրականացնում

Այս պահին ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն է իրականացնում

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրայր Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը:

«Այս պահին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է խուզարկություն։

Խուզարկության ավարտից հետո Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմը հանդես կգա հայտարարությամբ»: