Այսօր տաղանդավոր հայ հումորիստ՝ Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրն է

Այսօր տաղանդավոր հայ հումորիստ՝ Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրն է

Գարիկ Մարտիրոսյանը ծնվել է Երևանում: Ավարտել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը և ստացել նյարդաբան-թերապևտի որակավորում:

1993-2002 թվականներին խաղացել է «Նոր հայեր» ՈւՀԱ թիմում, 1997 թվականից հանդիսացել է թիմի կապիտանը:

Ծնողները խնդրել են գրել ծննդյան ամսաթիվը փետրվարի 14-ին, քանի որ, նրանց կարծիքով, 13-ը անհաջող թիվ է, ուստի ծննդյան օրը Գարիկ Մարտիրոսյանը նշում է երկու օր անընդմեջ: