Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակն է
Այսօր Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակն է:
Տեր-Պետրոսանը ծնվել է 1945 թվականին հունվարի 9-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։
Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, որից հետո 1968-ին ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը՝ արաբերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։
Լևոն Տեր-Պետրոսյանը 1991 թվականի հոկտեմբերի 16-ին ձայների մեծամասնությամբ (83, 4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։ Նույն պաշտոնում վերընտրվել է նաև 1996 թվականի սեպտեմբերի 22-ին։
Լևոն Տեր-Պետրոսյանն ամուսնացած է, ունի որդի և երեք թոռ: