Այսօր լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

Այսօր Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 62 տարեկան։

Մոնթե Մելքոնյանի հիշատակին գրվել և կատարվել են բազմաթիվ երգեր, նկարահանվել են բազմաթիվ վավերագրական ֆիլմեր այդ թվում՝ չորս մասից բաղկացած «Գաղափարի զինվորը», «Սա մեր վերջին պայքարը չի», «00-ն կապի մեջ է, Մոնթե Մելքոնյանի վերջին ռադիոկապի ձայնագրություն», Սուր անկյուն հաղորդաշարի «Մեր ժամանակի հերոսը» և այլ ֆիլմեր։

Մոնթե Մելքոնյան

Լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի անունով է կոչվում ՀՀ զինված ուժերի ռազմական ուսումնարաններից մեկը, փողոցներ Հայաստանում և Արցախում։

Երևանի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 65-Ն որոշմամբ 2014 թվականի հունիսին բացված նորակառույց փողոցը կոչվել է Մոնթե Մելքոնյանի անունով։ Մոնթե Մելքոնյանի կերպարն իր արտացոլումն է գտել 2015 թվականին Երևանում հրատարակված Անահիտ Արփենի «Անահիտի աղբյուրը» փաստագրական պատմավիպակում:

լեգենդար հրամանատար Մոնթե