Այսօր զոհված Արշակ Սարգսյանն Ագարակ քաղաքից էր (ֆոտո)
Այսօր զոհված Արշակ Սարգսյանն Ագարակ քաղաքից էր (ֆոտո)
Bavnews.am-ը տեղեկացավ, որ Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում այսօր՝ մարտի 22-ին, հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից էր:
Նա բանակ էր զորակեչվել նախորդ տարվա հուլիսին:
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ այսօր՝ մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը:
![Արշակ Սարգսյան](https://bavnews.am/wp-content/uploads/2023/03/arshak-sargsyan-704x1024.jpg)