«Այսօր դուրս եմ գալիս Ազգային Ժողովից ու ինչ որ կին հեռախոսով «հարձակվում է վրաս»»

«Այսօր դուրս եմ գալիս Ազգային Ժողովից ու ինչ որ կին հեռախոսով «հարձակվում է վրաս»»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական, Հեղափոխության Պահապաններ նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:

«Այսօր դուրս եմ գալիս Ազգային Ժողովից ու ինչ որ կին հեռախոսով «հարձակվում է վրաս» ու ինձ հարցնում, թե ես ո՞վ եմ։

Հետո հարց է տալիս, թե ի՞նչ է ստորագրելու վարչապետը ամսի 9-ին…

Անկեղծ ասած առաջին անգամ էի լսում, որ ինչ որ բան պիտի ստորագրի, չգիտեմ ինչ հանձնի։ Բնականաբար կնոջը ասացի, որ տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը և անկեղծ չեմ հավատում, թե ինչ որ բան պիտի ստորագրի վարչապետը (էլ չեմ ասում հանձնի)…

Քիչ առաջ մտա ֆեյսբուք ու հասկացա, որ ոռնահաչոցի հեղինակը թալանչիներից կազմված ընդդիմությունն ա։ Մեկը Շուռնուխից ավտոստոպով ա գալիս, մյուսը իր մեդիա ալիքներով Հայաստանի կեսի նկարն է տարածում….

Էլի եմ ասում՝ որևէ փաստաթղթի ստորագրումից ես տեղեկություն չունեմ, իսկ երբ արդեն «հանձնել» բառն է շրջանառվում, հասկանում ես, որ հերթական անհեթեթությունն է…

Հանդարտվեք էլի… Հոգնել ա էս Ժողովուրդը, թողեք մարդիկ միքիչ հանգիստ ապրեն։ Մեկ է վերջում բոլորդ ստանալու եք օրենքով նախատեսված պատիժը…»: