Այսօր գերեվարված Գևորգ Սուջյանի ծննդյան օրն է

Այսօր գերեվարված Գևորգ Սուջյանի ծննդյան օրն է

Bavnews.am-ի խմբագրության անունից շնորհավորում ենք Գևորգ Սուջյանին ծննդյան օրվա առթիվ, մաղթում շուտափույթ վերադարձ հայրենիք։

Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք բարեգործական ՀԿ հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանն ու ընկերը հրադադարից հետո գերեվարվել են ադրբեջանցիների կողմից։ Սուջյանի մտերիմներն ու ընկերները սոցիալական ցանցում ահանզագել էին, որ հրադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 11-ին նա մեկնել է Արցախ։

Մի քանի օր նրանից տեղեկություն չի եղել, և ահա երեկ ադրբեջանական կողմից հրապարակած տեսանյութում մտերիմները ճանաչել են նաև Սուջյանին ու նրա ընկերոջը՝ Դավիթին։ Գևորգ Սուջյանը և Դավիթ Դավթյանը՝ վերջին անգամ եղել են Լաչինում։

Նրանք գերեվարվել են նոյեմբերի 11-ին՝ Բերձոր-Շուշի ճանապարհին։ Սուջյանն ու ընկերը Արցախ էին մեկնել՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Գևորգ Սուջյանը պատերազմի օրերին ընկերների հետ միասին օգնություն էր տեղափոխում Արցախ։

Գևորգ Սուջյանին և մյուս գերիներին մաղթում ենք շուտափույթ վերադարձ հայրենիք։