Այո, մենք Փաշինյանի շնորհիվ ենք հայտնվել խորհրդարանում. Լուսինե Բադալյան

Այո, մենք Փաշինյանի շնորհիվ ենք հայտնվել խորհրդարանում. Լուսինե Բադալյան

Ես հրաժարվում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում որեւէ մեկը անկախ իր ճամբարից՝ կարող է թշնամու համար աշխատել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն՝ անդրադառնալով Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին, որի համաձայն՝ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների եւ ՀՀ ԱԱԾ գործակալ է։

«Եթե նախորդ իշխանությունը պատրաստվում էր իշխանություն զիջել՝ իմանալով, որ թշնամական երկրի ագենտուրա կա այստեղ, այդ ի՞նչ խղճով եւ ի՞նչ հանգստությամբ կարողացավ իշխանությունը զիջել։

Փաստաթղթի իսկությունը պետք է ճշտել։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում որեւէ մեկը անկախ իր ճամբարից՝ կարող է թշնամու համար աշխատել։ Նույնիսկ, այն մարդը, ում նկատմամբ ես խիստ բացասական վերաբերմունք ունեմ, միեւնույն է՝ չեմ հավատում, որ կարող է գնալ այդ քայլին»,- ասաց նա։

Լուսինե Բադալյան

Լուսինե Բադալյանը լուրջ չի վերաբերվում հրապարակված փաստաթղթին։ Ասում է՝ ո՞ւր մնաց հայրենասիրությունը, ինչո՞ւ իշխանափոխությունից առաջ այդ տեղեկատվությունը չէր հրապարակվում եւ ժողովրդին ասվում, թե ով է գալիս իշխանության։

Իշխող ուժի պատգամավորը հուսով է, որ ԱԱԾ-ն կտա սպառիչ պատասխաններ, որովհետեւ ինքը նաեւ հրաժարարվում է հավատալ, որ Հայաստանը չունի այնպիսի ամուր ԱԱԾ, որը ՀՀ քաղաքացուն կարող է պաշտապնել օտաերկրյա գործակալներից։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում