«Այդ տները գնել եմ և շարունակելու եմ գնել. ի՞նչ ես ուզում մեզանից, գնա ապրի քո կյանքով». Թագուհի Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Այդ տները գնել եմ և շարունակելու եմ գնել. ի՞նչ ես ուզում մեզանից, գնա ապրի քո կյանքով». Թագուհի Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Թագուհի Թովմասյանն «Առավոտի» հետ զրույցում Փաշինյանին «վերադարձրեց» իր մեղադրանքներն ու քննադատությունը. «Բավական է անընդհատ մարդկանց վարկաբեկել:

Այսպես հեռվից ասում է՝ 30 տարի թալանել են, թալանածից փայ են տվել, տներ եք առել…Եթե դուք ինձ նկատի ունեք, հարգելի պարոն վարչապետ, առել եմ, տները գնել եմ եւ շարունակելո՛ւ եմ գնել այնքան, ինչքան դրա կարիքն ունենամ:

Ինչքան երեխա կունենամ, այդքան տուն եմ գնելու, ես դա բոլորին կարող եմ հայտարարել: Պլանավորել եմ առաջիկայում երրորդ երեխան ունենամ, երրորդ տունն եմ առնելու: Որեւէ մեկը թող չանհանգստանա:

Մանրամասները՝ Aravot.am-ի տեսանյութում