«Այդ պահը կարծես ֆիլմի կադր լիներ, և ես ինձ կինոյի հերոսուհի էի զգում»․ Աստղիկ Ալավերդյանը՝ ամենահիշարժան տարեդարձի, ամուսնու անակնկալի մասին

«Այդ պահը կարծես ֆիլմի կադր լիներ, և ես ինձ կինոյի հերոսուհի էի զգում»։ Աստղիկ Ալավերյանը երեկ նշել է ծննդյան 33-ամյակը։ Դերասանուհու խոսքով վերջին տարիներին ծննդյան տոներն առանց անակնկալների չեն անցնում։  Ամուսինը՝ Նարբեն, ամեն տարի յուրահատուկ անակնալով կարողանում հաճելի տոն պարգևել։

Tert.am Life-ը Աստղիկի հետ զրուցել է նա ամենահիվող տարեդարձի, ամուսնու ամենատպավորիչ անակնկալի,մայրանալուց հետ էլ ավելի սպասված տոնի և նվերների մասին։  

Աստղիկի խոսքով՝ տարեդարձն իր համար ամենասպասելի տոներից է, չնայած շատ տարիներ առաջ այդ օրն այնքան էլ սիրելի չի եղել։

«Դեռ ոչ գիտակից տարիներին տարեդարձիս օրը չէի սիրում, և երբ ընտանիքի անդամներով հավաքվում էինք նշելու՝ ես փակվում էի մի  անկյունում։ Թե ինչու այդ տարիներին չէի սիրում՝ չեմ կարող ասել։ Բայց արդեն գիտակից տարիքում սկսեցի շատ-շատ սիրել, անհաբերությամբ սպասել։ Իրականում անընդհատ մտածում եմ, որ հետաքրքիր ինչ-որ դեպքեր են տեղի ունենալու, հետաքրքիր անակնկալներ, և այդ սպասումներն ինձ ավելի են ոգևորում։ Վերջին տարիներին հենց այդպես էլ լինում է, որ ինքս չեմ որևէ բան չեմ ծրագրում, սակայն օրս անչափ հետաքրքիր է անցնում։  Այդ բոլոր անակնկալներն իհարկե ամուսինս է կազմակերպում՝ Նարբեն շատ է սիրում ինձ անակնկալներ մատուցել, և դա իր մոտ ստացվում է»,- ասաց Աստղիկը։

Դերասանուհուն առաջարկեցինք մտաբերել ամուսնու՝ Նարբեի կողմից կազմակերպված ամենատպավորիչ անակնկալը։ Աստղիկի խոսքով այն եղել է երեք տարի առաջ՝ իր հոբելյանական 30-ամյակի օրը։

«Այդ տարի առանձնապես չէինք որոշել, որ նշելու ենք՝ պայմանավորվել էինք ուղղակի գնալ ինչ-որ տեղ՝ ընթրելու։ Երբ ամուսնուս հետ երեկոյան գնացինք երևանյան ռեստորաններից մեկը՝ տեսա, որ ռեստորանում ոչ ոք չկա։ Սկզբում զարմացել էի, սակայն հետո հասկացա, որ ռեստորանն ինձ համար է փակված՝ ամբողջ ռեստորանում  միայն մենք էինք։ Հետաքրքիր ձևով երկար սեղան էր դրված՝ հատուկ ընտրված ուտեստներով․ սեղանի մի կողմում ես էի նստած, մյուսում՝ Նարբեն։

Անչափ ռոմանտիկ միջավայր էր, վերևից երևում էր լույսերով ամբողջ քաղաքը։  Երբեմն ֆիլմերում կադրեր են լինում, որ նայում ես և ասում, թե իրական կյանքում նման բան հնարավոր չէ, բայց այդ պահը կարծես ֆիլմի կադր լիներ, և ես ինձ կինոյի հերոսուհի էի զգում։ Այդ անակնկալն ինձ համար շատ անսպասելի էր և, կարելի է ասել, այդ տարվա անակնկալից հետո արդեն ամեն տարի տարեդարձիս օրն ինձ հետաքրքիր ինչ-որ բան սպասվում է»,- ասաց Աստղիկը։

Դերասանուհին նշեց, որ մայրանալուց հետո տարեդարձի օրն էլավելի շատ է սիրում։

«Մայրանալուց հետո, երևի թե, տարեդարձիս օրն ավելի շատ եմ սիրում, կյանքն ավելի շատ եմ գնահատում ուզում եմ, որ ամեն միպահն ուրախ անցնի։ Վերջին տարիներին արդեն սկսել եմ չսիրել, երբ կողքիս ավելորդ մարդիկ են։ Այսինքն եթե մեկն ինձ հաճելի չէ, ես նրան ուղղակի հրավիրելու համար՝ չեմ հրավիր և ուզում եմ կողքիս լինեն մարդիկ, որոնց հետ հաճույքով եմ շփվում: Այս տարի ևս շատ հաճելի և ուրախ օր ենք անցկացրել մեր մտերիմ ընկերներից մի մասի հետ»,- ասաց դերասանուհին:

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։