Այդ միջանցքով կանցնի և՛ երկաթգիծը, և՛ ճանապարհը. Ալիև

Այդ միջանցքով կանցնի և՛ երկաթգիծը, և՛ ճանապարհը. Ալիև

Ադրբեջանը ծրագրում է էլեկտրահաղորդման գծեր անցկացնել այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքով» դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«Այս միջանցքով կանցնի և՛ երկաթգիծը, և՛ ճանապարհը: Մենք նաև նախատեսում ենք ապագայում էլեկտրահաղորդման գծեր անցկացնել դեպի Նախիջևան, քանի որ էլեկտրաէներգիա արտահանելու մեծ ներուժ ունենք»,- այսօր ասել է Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Նշենք, որ նախորդ իր հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ եթե սպառնալիք զգան իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ, անգամ երկրի սահմաններից դուրս, իրենց ոչ մեկ չի կանգնեցնի: