Ամուսնական առաջին գիշեր․ սխալներ, որոնք թույլ են տալիս նորապսակները

Ամուսնական առաջին գիշեր․ սխալներ, որոնք թույլ են տալիս նորապսակները

Ամուսնական առաջին գիշեր․ այն շատ հուզիչ ու հիշվող իրադարձություն է։ Ինչու է առաջին անգամը շատ կարևոր և ինչպես դրսևորվել։ Bavnews.am-ը ներկայացնում է ամուսնական առաջին գիշերվա որոշակի կանոններ։

Ամուսնական առաջին գիշերը երբեմն ճակատագրական և բախտորոշիչ նշանակություն է ունենում ամուսնական զույգի համար: Սովորաբար, ինչպես արդեն նշվեց, առաջին ամուսնական գիշերը տեղի է ունենում առաջին սեռական հարաբերութունը, որը ուղեկցվում է հարսնացուի դեֆլորացիայով (կուսաթաղանթի պատռմամբ):

Առաջին սեռական մերձեցումը պետք է լինի անմոռանալի, գեղեցիկ ու ռոմանտիկ, սակայն հաճախ մեր իսկ ազգային առանձնահատկությունից ելնելով այն դառնում է սթրեսածին ու լարված։

Գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ՝

Բնականում կուսաթաղանթ են ունենում սեռական կյանք չսկսած կանայք։ Կուսաթաղանթի պատռումը, որ կոչվում է դեֆլորացիա, ավանդաբար կատարվում է առաջին սեռական ակտի ընթացքում, սակայն լինում են և բացառություններ։

Հնարավոր է, որ կուսաթաղանթն ի ծնե փակ լինի։ Այդ երևույթը կոչվում է ապլազիա։ Հնարավոր է, որ գերաճ տա պատռումից որոշ ժամանակ անց, ինչը կոչվում է երկրորդային ատրեզիա։ Կուսաթաղանթը երբեմն աչքի է ընկնում նաև իր ամրությամբ, ինչը շնորհիվ մի շարք անատոմիական առանձնահատկությունների հեշտությամբ հանգեցնում է կեղծ վագինիզմի։

գաղտնիք

Լինում են դեպքեր, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև գինեկոլոգիական հետազոտությունը հայելիների միջոցով չի ուղեկցվում վերջինիս ամբողջականության խախտմամբ: Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ: Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։

Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլից, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա:

Չպետք է մոռանալ, որ ամուսնական առաջին գիշերը տարբերվում է մյուսներից և այն պետք է դարձնել հետագա հարաբերությունների ամուր հիմք՝ ստեղծելով ընտանեկան ներդաշնակ և ամուր հարաբերություններ:

Կուսությունից զրկել կարելի է միայն այն դեպքում, երբ զգում եք, որ աղջիկը պատրաստ է դրան եւ թուլացած։ Դա պետք է անել արագ, բայց ոչ մի դեպքում՝ կտրուկ շարժումով։

Հետևեք, որ աղջկա ծնկները ծալված լինեն։ Ուղղված ոտքերի դեպքում գործընթացը ցավոտ կլինի։ Մի խնայեք մեղմ խոսքերը։ Դրանից աղջիկը կթուլանա, ինչն էլ առաջին սեռական փորձի լավ երաշխիք կլինի։

Զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո: Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ դրանք լինեն, այնքան անցավ կանցնի։

Լավագույն ամուսիններն ըստ հորոսկոպի

Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածոության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ սեռակրթության բացակայության դեպքում կրկնապատկվում է: Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով:

Գոյություն ունի կուսաթաղանթի 20-ից ավելի տարատեսակ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ: Այդ է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավային զգացողությունների:

Սեռական առաջին հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունն ցանկալի է կատարել առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն:

Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում պետք է իմանալ, որ հարաբերությունն այդ շրջանում ցանկալի չէ: