ԱՄՆ Տեխաս նահանգը ժամանակին Անտարկտիդայի մաս է կազմել. ֆոտո

ԱՄՆ Տեխաս նահանգը ժամանակին Անտարկտիդայի մաս է կազմել։ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Դանիայի և Մեծ Բրիտանիայի գիտնականները համատեղ ուսումնասիրության արդյունքում եկել են այն եզրակացության, որ 1.1 միլիարդ տարի առաջ ամերիկյան Տեխաս նահանգը Անտարկտիդայի մաս է կազմել:

Ինչպես տեղեկացնում է mignews.com-ը՝ գիտնականները հետազոտել են Տեխասի և Անտարկտիդայի մակերևույթները և հայտնաբերել, որ նրանց միջև կան բազմաթիվ ընդհանրություններ:

Տեխասը և Անտարկտիդան նախկինում Ռոդինիյա անունը կրող հսկա մայրցամաքի մաս են կազմել:

Այս մայրցամաքը մեկ միլիարդ տարի առաջ եղել է մոլորակի ցամաքի ամենամեծ մասը, այն իր մեջ ներառել է ժամանակակից Հյուսիսային Ամերիկայի, Աֆրիկայի և Անտարկտիդայի որոշ հատվածներ և մասերի է բաժանվել մոտ 750 միլիոն տարի առաջ:

ԱՄՆ Տեխաս նահանգը