ԱՄՆ-ում ինքնաթիռի ուղևորը վայրէջքի ժամանակ բացել է դուռը և ցատկել թևի վրա

ԱՄՆ-ում ինքնաթիռի ուղևորը վայրէջքի ժամանակ բացել է դուռը և ցատկել թևի վրա

ԱՄՆ-ում United Airlines-ի ուղևորը վայրէջքի ժամանակ բացել է ինքնաթիռի վթարային դուռը և ցատկել թևի վրա։ Այս մասին հայտնում է NBC Chicago-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Չիկագոյի օդանավակայանում։ Ինքնաթիռը ժամանելիս է եղել Սան Դիեգոյից և թռիչքուղուց շարժվում էր դեպի տերմինալի շենք։

Ուղևորը որոշել է չսպասել սանդուղքին, բացել է վթարային դուռը և ցատկել թևի վրա, իսկ հետո՝ գետնին։

Ոստիկանությունը անմիջապես ձերբակալել է նրան։ Հաղորդվում է, որ միջադեպը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա, և մյուս ուղևորները կարողացել են առանց որևէ խնդրի լքել օդանավը։