«Ամեն ինչ լավ է լինելու այ կտեսնեք»

«Ամեն ինչ լավ է լինելու այ կտեսնեք»

Գարիկ Աթաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամեն ինչ լավ է լինելու այ կտեսնեք

Ժողովուրդ ջան, ուզում եմ մի բան ասել անկեղծ, այս մարդը շատ է տանջվում մեզ համար, մեր բոլորի առողջության համար։

Եվ գուցե ինչ, որ մի բան չի ստացվում իր մոտ, պետք չէ դրա պատճառով դուխաթափ անել նախարարին։ Հավատացեք նա նույնյպես մարդ է և կարող է հիասթափվել։

Միշտ հիշեք, որ շատ դժվար է կառուցելը, իսկ քանդելը շատ հեշտ է, եկեք օգնենք մեր նախարարին, եկեք նրան այլևս դուխաթափ չանենք այս դժվարին օրերին։

Բոլորս պետք է գիտակցենք, որ կան ուժեր ովքեր քարկոծում են Թորոսյանին, միայն մի նպատակով, որպեսզի մեջքից հարվածեն Փաշինյանին, որպեսզի բոլորը հիասթափվեն և գնան, իսկ վարչապետը մնա միայնակ և հրաժարական տա։

Ամեն ինչ լավ է լինելու այ կտեսնեք, մենք բոլորս այս դժվարին պահին պետք է աջակցենք Արսեն Թորոսյանին էլ ավելի եռանդուն աշխատելու համար, քանզի, եթե մարդը գիտակցում է, որ իր կատարած աշխատանքը գնահատվում է, սկսում է հազարապատիկ ուժերի չափով առավելն անի։

Եկեք համախմբվենք, տարածեք գրառումը, թող շատ մարդ տեսնի»։