«Ակբա բանկ»-ի կողոպտիչի մոտ հայտնաբերվել է բանկից գողացված ողջ գումարը․ նա Երևանի 33-ամյա բնակիչ է

«Ակբա բանկ»-ի կողոպտիչի մոտ հայտնաբերվել է բանկից գողացված ողջ գումարը․ նա Երևանի 33-ամյա բնակիչ է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր․-ի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քր․ գործը հարուցվել է երեկ՝ Արաբկիր վարչականշրջանի Սունդուկյան — Վաղարշյան փողոցների խաչմերուկում «Ակբա բանկ»-ի վրա զինված ավազակային հարձակում կատարելու համար։

Նշված քր․ գործի շրջանակում, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տ․ Տոնոյանի որոշմամբ, որպես կասկածյալ ձերբակալվել է, բանկի կառավարչի և անվտանգության աշխատակցի կողմից վնասազերձված, Երևան քաղաքի բնակիչ 33-ամյա Վահագն Ղազարյանը։ Հայտնաբերվել են նաև հափշտակված ՀՀ դրամները, ԱՄՆ դոլարները, եվրոթղթադրամներն ու ՌԴ ռուբլիները։

Նշենք, որ կողոպտիչը չի հասցրել փախնել, քանի որ «Ակբա բանկ»-ի Արաբկիրի մասնաճյուղի կառավարիչ Հայկ Պետրոսյանն ու բանկի անվտանգության աշխատակից Կարեն Մանուկյանը, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել և դրսում վնասազերծել են նրան: