Ալեքսանդր Լուկաշեկոն հրաժարվել է պատվաստվել

Ալեքսանդր Լուկաշեկոն հրաժարվել է պատվաստվել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոն հրաժարվել է ընդունել հակակորոնավիրուսային պատվաստանյութ, քանի որ նրա բավականաչափ հակամարմիններ ունի։ Այս մասին հաղորդում է TАСС-ը։

Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը հավելել է, թե Լուկաշենկոն նախկինում հրաժարվել է նաև գրիպի դեմ պատվաստանյութերից։ Ինքը Լուկաշենկոն Բելառուսում հիվանդացության մասին ասել է, որ այն վերահսկելի է և անգամ ցածր է ենթադրյալ մակարդակից։

Ալեքսանդր Լուկաշենկո

Այսինքն, նրա խոսքով, սպասել են հիվանդության նոր ալիք և հիվանդության 1․5 անգամ աճ, բայց հաշվարկներում սխալվել են։ Իսկ պատճառը Բելառուսում առկա պատվաստանյութերի բավարար քանակն է, որը կբավարարի 6-8 ամիս։

Մինչ այդ հաղորդվել էր, որ Բելառուսի առողջապահության նախարար Դմրիտի Պինևիչը պատվաստվել է պատվաստանյութի առաջին թողարկման «Спутник V», որը արտադրվել է Բելառուսում։