Ալեն Սիմոնյանի՝ Կատար գործուղման ծախսը կհոգա հրավիրող կողմը

Ալեն Սիմոնյանի՝ Կատար գործուղման ծախսը կհոգա հրավիրող կողմը

Պաշտոնական այցով նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Կատար մեկնող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարզադաշտից կհետեւի նաեւ ընթացող Աշխարհի առաջնությանը։ Խորհրդարանից պարզաբանել են, որ Ալեն Սիմոնյանը Կատարի պետության խորհրդարանի ղեկավարից է հրավեր ստացել Աշխարհի առաջնության խաղերից մեկը դիտելու։

Մի քանի օր է բոլորին հետաքրքրում է՝ որքան գումար է արժենալու ԱԺ նախագահի այցը հարկատուներիս վրա։

ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունում կա այդ հարցի պատասխանը։ Այսպիսով՝ Ալեն Սիմոնյանի «գործուղման հետ կապված գիշերավարձի եւ ճանապարհածախսի վճարումը կատարում է հրավիրող կողմը»: 

ԱԺ նախագահի հետ Կատար են մեկնել նաեւ ԱԺ նախագահի խորհրդատու օգնական Համլետ Գեւորգյանն ու աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը, վերջինների գործուղման ծախսերը կհոգա պետական բյուջեն։